ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հիմա էլ հո չեք ասելու, որ աշխատանքներն ընդունված չեն, ավարտական ակտ տրված չէ

Հիմա էլ հո չեք ասելու, որ աշխատանքներն ընդունված չեն, ավարտական ակտ տրված չէ
04.06.2025 | 11:42

Ավինյանին փետրվար ամսին էին զեկուցել, որ թքած կպցրած 900 հազար դոլարանոց այգու աշխատանքներն ընդունված են։ Բայց նենց չի, որ զեկուցելուց հետո է այգին քանդվել։ Այ էդպես՝ քանդված վիճակում են այգին ընդունել, ու հետո ասում են, թե բա Երևանի քաղաքապետարանն անորակ աշխատանքներ չի ընդունում։

Իրականում թերություններն էլ ավելի շատ են, քան ես դրանք ներկայացրել եմ։ Լուսավորությունը նորմալ չի աշխատում ու արդեն իրարից պոկվում է։ Նստարանների փայտերը պոկվել են, պլաստմասե հատակի շատրվաններն ամեն անգամ ջարդվում են։ Ծառերի և փշրվող քարերի մասին արդեն նշել եմ։ Այսինքն՝ այգում ինչ կա՝ ամեն ինչ անորակ է ու շարքից դուրս է եկել։

Լավ, բետոնե տոմետներին անուն դրեցին, թե բա՝ աղից են փշրվում։ Դրանով պայմանավորված որոշեցին, որ բնական քար տեղադրեն, որ նման պատմություններից խուսափեն։ Էն էլ Ավինյանի տեղադրած քարերն էլ են փշրվում։

Հիմա 900 հազար դոլարի մսխման համար պատասխանը ո՞վ ա տալու։

Թե՞ էլի ի պատասխան պետք ա ասեն՝ Պուտինն ու Չախոյանն են մեղավոր:

Երկիրը կառուցելու փոխարեն երկիրը քանդում են, ու սենց՝ թքած կպցրած անորակ աշխատանքների վրա միլիոնավոր դոլարներ են դուրս գրում, ու ժողովրդին քանդվող «բարեկարգումներ» են հրամցնում։ ՈՒ ժողովուրդն էլ հպարտանում ա, ուրախ-ուրախ, չհասկանալով, որ իր մեջքին աճող արտաքին պարտքը ինքն ա վճարելու։

Հեսա զոմբիներ կհայտնվեն ու կգրեն՝ «Չախոյանը ագենտ ա»:

Բայց հարց չեն տա, թե բա՝ էս ի՞նչ զիբիլ քար են շարել, որ քանդվում ա, որ մի հատ էլ Չախոյանը գնացել, նկարել ա։

Արթուր ՉԱԽՈՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/Art.Chakhoyan/videos/1039605338235085

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ